Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Պերիկարդիտ

Սրտապարկի սուր կամ քրոնիկական բորբոքում է։ Տարբերում են հետևյալ ձևերը`

  1. ֆիբրինային,
  2. շճաֆիբրինային,
  3. արյունային և
  4. թարախային։    

 

Էթիոլոգիան։ Վարակներ (վիրուսներ, մանրէներ, ռիկետսիաներ, սնկեր, միաբջիջ օրգանիզմներ), ռևմատիզմ, համակարգային կարմիր գայլախտ, ուռեմիա, հեմոբլաստոզներ։

 

Պաթոգենեզը հաճախ ալերգիկ է կամ աուտոիմուն։ Վարակային պերիկարդիտի դեպքում վարակը դիտարկվում է որպես գործարկող մեխանիզմ։ Չի բացառվում նաև սրտի թաղանթների ուղղակի ախտահարումը միկրոբային և այլ ազդակներից։

 

Կլինիկան ու ընթացքը կախված են հիմնական հիվանդությունից և ներթորանքի բնույթից, քանակությունից ու կուտակման արագությունից։ Սկզբնական  ախտանիշներն են՝ տկարություն, ջերմության բարձրացում, հետ- կրծոսկրային ցավեր՝ երբեմն կապված շնչառության հետ։ Հաճախ լսվում է պերիկարդի քսման՝ տարբեր ուժգնության և տարածվածության աղմուկ։ Էքսուդատի կուտակումը հաճախ ուղեկցվում է սրտի շրջանի ցավերի և սրտապարկի քսման աղմուկի վերացումով։ Առաջ է գալիս հևոց, պարանոցային երակների արտափքում, սրտային հրոցի թուլացում, սրտային բթության սահմանների մեծացում։ Փոքր քանակության ներթորանքի դեպքում սրտային անբավարարությունը կարող է չափավոր արտահայտված լինել։ Դիաստոլային լցման նվազեցման պատճառով փոքրանում է սրտի հարվածային ծավալը, սրտի տոները դառնում են խուլ, պուլսը փոքր և հաճախ։


ԷՍԳ-ի վրա հիվանդության առաջին օրերին նկատվում է ՏT տարածության կոնկորդանտային բարձրացում՝ ստանդարտ և կրծքային արտածումներում, հետագայում՝ ՏT տարածությունը տեղաշարժվում է դեպի իզոէլեկտրական գիծը, T ատամիկը հարթվում է կամ ենթարկվում ինվերսիայի։ Ներթորանքի զգալի կուտակման դեպքում QRS կոմպլեքսի վոլտաժն իջնում է։

 

Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ դիտվում է սրտի լայնական չափերի մեծացում և սրտային ստվերի սեղանարդ ուրվանկար՝ սրտային ուրվագծի պուլսացիայի թուլացումով (նկ. 61)։

 

Նկ. 61 Թարախային պերիկարդիտով հիվանդ երեխայի կրծքավանդակը:


Բուժումը։ Ալերգիկ կամ վարակային-ալերգիկ բնույթի պերիկարդիտների ժամանակ օգտագործում են կորտիկոստերոիդային պատրաստուկներ, ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցներ։ Վարակային և թարախային պերիկարդիտների ժամանակ օգտագործում են հակաբիոտիկներ: Կանգային երևույթների դեպքում նշանակում են միզամուղ միջոցներ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ